Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ


Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:


 


Դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:


 


Վարչապետ Սալամը հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

Դիտումների քանակ1

Leave a comment