ԱՄՆ զինվորականները հայտարարել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին

Քաղաքականություն

20.02.2026 | 11:35

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) չորեքշաբթի «հայտնաբերել և հետևել է» երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչների, երկու Սու-35 կործանիչների և մեկ A-50 ռադիոտեղորոշիչ  կառավարման ինքնաթիռի, որոնք «գործում էին Ալյասկայի օդային պաշտպանության նույնականացման գոտում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ երկու F-16, երկու F-35 և հինգ այլ մարտական ​​ինքնաթիռներ օդ են բարձրացել՝ «որսալու ինքնաթիռները, հստակորեն նույնականացնելու և ուղեկցելու դրանց՝ մինչև դուրս կգան Ալյասկայի ՀՕՊ նույնականացման գոտուց»։

2025 թվականի օգոստոսի 15-ին նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպել էին Ալյասկայում՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ ժամանակից ի վեր պատերազմը դադարեցնելու ջանքերում, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առաջընթացը մնում է աննշան։

Նշվում է, որ ռազմական ինքնաթիռներ պարբերաբար են որսում, դա իրավիճակի սրման նշան չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment