Ճամբարակի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
     Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը և
     Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
     Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment