Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ


Փետրվարի 20-ին` ժամը 01։09-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ վարորդը տեղում մահացել է։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և իրականացրել հերթապահություն։

Դիտումների քանակ1

Leave a comment