Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը

Քաղաքականություն

19.02.2026 | 18:09

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ադրբեջանական SOCAR-ի կողմից API Holding-ից Իտալիայի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի՝ Italiana Petroli (IP) ընկերության 99,82% բաժնեմասի ձեռքբերումը։ Այս մասին հաղորդում  են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։

Նշվում է, որ գործարքը հիմնականում վերաբերում է հում նավթի և վերամշակված նավթամթերքի մատակարարմանը։

«Առաջարկվող գործարքը որևէ մրցակցային մտահոգություն չի առաջացնում, քանի որ այն կհանգեցնի ընկերությունների շուկայական դիրքերի սահմանափակմանը։ Առաջարկվող գործարքը դիտարկվել է միաձուլման պարզեցման վերանայման ընթացակարգի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment