Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը պատրաստ է համագործակցել ոստիկանության հետ իր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի միջև կապերի հետաքննության գործում, ասված է միապետի կողմից Բուքինգհեմյան պալատից տարածած հայտարարության մեջ։
Վինձորն ավելի վաղ ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով։
«Խորը մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքի վերաբերյալ լուրերի մասին։ Այժմ պետք է իրականացվի լիարժեք, արդար և մանրակրկիտ գործընթաց, որի միջոցով այս հարցը պատշաճ կերպով կհետաքննվի համապատասխան մարմինների կողմից։ Ինչպես ես նախկինում նշել եմ, նրանք կարող են հույս դնել իմ լիարժեք և անկեղծ համագործակցության և օգնության վրա», – ասվում է Միացյալ Թագավորության արքայի հայտարարության մեջ։