«Երբ կոնկրետություն լինի». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին

https://arm.sputniknews.ru/20260219/erb-kvonkretutjun-lini-peskvovy-ukrainaji-harcvov-banakcutjunneri-hajvord-puli-masin-98982495.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_c9dc0a89db4ea1e9c16ac4ecfa135dba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն

դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն

Բաժանորդագրվել

Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Կրեմլը կտեղեկացնի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վայրի մասին, երբ կոնկրետություն լինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դեռ որևէ հայտարարություն չենք անում: Երբ կոնկրետություն լինի, ինչպես և նախորդ անգամ, անմիջապես կտեղեկացնենք ձեզ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում, թե այլ տեղ:

Նրա խոսքով՝ Ժնևում բանակցություններն անցկացվել են տարբեր ձևաչափերով, և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հանդիպումը ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ դրանցից մեկն էր:

«Մեդինսկին ասել է, որ բանակցությունները տարբեր ձևաչափերով են եղել։ Դա շփման ձևաչափերից մեկն է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է փակ հանդիպման անհրաժեշտություն եղել Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության միջև։

Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաև, որ ՌԴ պատվիրակության ղեկավարի և ուկրաինական պատվիրակության միջև տեղի ունեցած շփումների բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու ծրագրեր չկան։

«Բանակցությունները այնպիսի փուլում են, որը հանրային քննարկում չի նախատեսում»,- հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։

Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»։ Մեդինսկին նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։

Leave a comment