35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ

Արիանա Ֆոնտանան Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շորթ-տրեկի կանանց 3000 մետր փոխանցումավազքի փոխչեմպիոն։

Դա 35-ամյա չմշկավազորդի 14-րդ մեդալն էր Օլիմպիական խաղերում։ Նա դարձել է ամենատիտղոսակիր օլիմպիականն Իտալիայի պատմության մեջ։

Ձմեռային Օլիմպիական խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն նորվեգացի լեգենդար դահուկավազորդ Մարիտ Բյորգենը (15 մեդալ)։ Ֆոնտանայի պես 14 մեդալ նվաճել է նաև նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը։

Արիանա Ֆոնտանան իր առաջին օլիմպիական մեդալը նվաճել է 20 տարի առաջ դարձյալ տնային Օլիմպիական խաղերում, երբ 15 տարեկան էր։

Leave a comment