«Չէի՞ք կարողանում հյուրանոցում մի լավ նախաճաշել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դուք խայտառակում եք «Ռեսպուբլիկան, պարոն Խաչատուրյան»
     Գյորմամիշլար ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը պետք է հասկանա, որ հայերենը ևս լեզու է, և եթե տեղում մի քանի հոգի են ընկալում այն, ապա աշխարհում այդ լեզվակիրների թիվը հասնում է միլիոնների։ Անգամ եղել է ժամանակ, երբ քննարկվել է հայերենը միջազգային լեզու դարձնելու գաղափարը։
     Բայց դե «Որտեղ հաց, այնտեղ կացի» որկրամոլ ջատագովները իրենց պետք է հերթական անգամ խայտառակ անեին աշխարհում՝ իրենք քաղցած են մնացել և դա կոպտորեն վերագրում են ինչ որ «խեղճ մարդկանց», որոնք հյուրընկալել են իրենց։
     Հ.Գ. Չէի՞ք կարողանում հյուրանոցում մի լավ նախաճաշել, հետո նոր գայիք պաշտոնական ընթրիքի։ Դե պարզ է, այնտեղ էլ եք եղած-չեղածը հնձել, բայց էլի քաղցած եք մնացել, ինչպես միշտ։ Բարի ախորժակ»։

Leave a comment