ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է , որ ՌԴ-ն շուրջ 20 տարում ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել «Հայկական երկաթուղիներում»․ ՌԴ-ին փոխարինելու Հայաստանի ցանկությունը դիվանագիտական լեզվով ասած՝ «անմշակ է»․ ️ ️ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից։

Շոյգուն կասկածում է, թե այլ երկրներից որևէ ընկերություն կարող է Հայաստանում փոխարինել ռուսական ՀԿԵ-ին։ «Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեքորեն փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում՝ ոչ ամենհեշտ պայմաններում», — նշել է Շոյգուն։

Նա հայտարարել է՝ Ռուսաստանը պատասխանատու կերպով կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի դրույթները։ ️Շոյգուի խոսքով՝ ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ակնկալում է, որ Հայաստանը որոշում կկայացնի երկրի երկաթուղիների վերաբերյալ՝ ելնելով բացառապես Հայաստանի քաղաքացիների շահերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment