«Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման ևս պահելու են օրակարգում»․ Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի նկատմամբ հոգեբանական և դիվանագիտական ճնշումները, որ այս օրերին և մինչև ընտրություններ մեղմանալու կամ հանվելու են օրակարգից, կրկին բանակցային սեղանին են դրվելու, երբ մենք հարևան հանրապետությունների պահանջով փոխենք մեր Սահմանադրությունը:
     Բոլոր այն հայտարարությունները, որոնք մենք անվանել ենք ներքին լսարանին բավարարելու միջոց, ժամանակի ընթացքում դարձել են մեր արևելյան հարևանի արտաքին քաղաքականության օրակարգի մաս:
     Բոլորը:
     Ընտրություններից հետո առաջնային է լինելու անկլավների հարցը, որ Հայաստանը ներկայացնելու է օկուպացված Արծվաշենի վերադարձ: 250 քառակուսի կիլոմետր կորուստների մասին չեն խոսում, բայց հայ ժողովրդին խոստանում են վերադարձնել 1992-ին գրավված և ավերված Արծվաշենը:
     Թե դրա դիմաց ինչ են պոկելու, գրել ենք մի քանի անգամ:
     Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման ևս պահելու են օրակարգում: Այսօր էլ են դրա մասին խոսում, ճիշտ է՝ մի քիչ խնայում են մեզ:
     Այնպես որ, ինչքան ուզում եք Արցախ-Բասարգեչար խաղացեք…»։

Leave a comment