Ոստիկանները պարզել են այսօր Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը (ՎԻԴԵՈ)

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանները պարզել են այսօր Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։


Ըստ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության, փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։


«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։


Leave a comment