ՀՀ Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
1 քաղաքացի մահացել է:
Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: