Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. կա 10 վիրավոր

Աբելյան փողոցի 9 հասցեում հնչել են կրակոցներ


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։


Shsamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում հնչել են կրակոցներ։


Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։


Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով ե ապօրինի աշզզ պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով։


Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, լեքսուս, որի վրա առկա են կրակոցի հետքեր։


Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ե լեքսուսի սեփականատիրոջ ինքնությունը։


Leave a comment