Աջափնյակ վարչական շրջանում կրшկnցներ են հնչել

Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Համացանցքում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

Այս պահի դրությամբ կա 6 վիրավոր, նրանց թիվը հնարավոր է ավելանա։

 

Leave a comment