Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների դեմ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Բրազիլիայի հրապարակում։
Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների դեմ՝ պահանջելով իրենց համարել գրանցված աշխատող և նվազեցնել հարկերը։
«Մեր բողոքը բոլոր օնլայն տաքսիների կազմակերպություններին է ուղղված։ Բոլոր օնլայն տաքսիների կազմակերպությունները մեր երկրում պետք է իրենց տոկոսները իջեցնեն, որը պետք է լինի ընդամենը 10 տոկոս՝ պետական հարկն էլ հետը», -նշում է մասնակիցներից մեկը։
Վարորդները պնդում են, որ եթե պետությունն իրենցից հարկ է գանձում որպես տաքսու վարորդ, ապա պարտավոր է նաև նրանց համարել գրանցված աշխատող։
Նրանք նաև պահանջում են 200․000 դրամից ավելի աշխատավարձ ստացող վարորդներին տրամադրել առողջության ապահովագրություն։