Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի





Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի։ Այդ մասին հայտնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը․

«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է»,- նշել է նա։


Հիշեցնենք՝ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը Դատարանի որոշման հրապարակումից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։




դիտվել է 275 անգամ