«Հայկական երկաթուղիները» հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա > Լուրեր Հայաստանից

Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Նրա խոսքով, «Հայկական երկաթուղիները», արդեն շուրջ 20 տարի, գտնվում է ՀԿԵ-ի կառավարման ներքո և կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի պայմանները․

«Հայկական երկաթուղիներն», ավելի քան 20 տարի, կառավարվում է ՀԿԵ-ի կողմից և ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այլև, ինչը, հավանաբար, Երևանը մոռացել է, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ստեղծելով մեծ թվով աշխատատեղեր, որոնք, ի դեպ, դեռևս չեն մարվել»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ռուսական օպերատորները Հայաստանին չեն զրկում մրցակցային առավելություններից, հակառակը՝ ձևավորում են դրանք։

Leave a comment