18 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում. (ՀԱՍՑԵՆԵՐ)

Վթարային աշխատանքներով պայմանավորված 18 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Վթարային աշխատանքներով պայմանավորված 18 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 18-ին ժամը 16:00-ից մինչև փետրվարի 19-ը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակի, Ազատության 2, 2/1-2Ա, 4-4/2, 6-10/7, 12-20, 24-26/9 զույգ համարի շենքերի, Վ.Վահյան, Ազատության Նրբ., Ահարոնյան, Հր. Ներսիսյան, Ա.Տիգրանյան, Շովրոյան, , Կ.Ուլնեցու 1-57/2 շենքերի, Դավիթ Անհաղթ 1-10/7 շենքերի, Ն.Սուրենյան փողոցների ջրամատակարարումը։


Բացի այդ կդադարեցվի նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան, Վրթ.Փափազյան, Ա.Հեքիմյան /Արաբկիր 49, Հ.Մալյան /Արաբկիր 45 փողոցների ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a comment