Հայտնի է, երբ ու որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը

Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում ժամը 17:00-ին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը: Նա 55 տարեկան էր:


Դերասանուհին գտնվում էր Հերացու թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում էին շատ ծանր։




Զառա Արամյանի հարազատներից մեկըMediaHub-ին պատմել էր, որ Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։




«Հուսանք նա այս վիճակից կկարողանա դուրս գալ»,- ասել էր մեր զրուցակիցը:


MediaHub-ը ցավակցում է Զառա Արամյանի ընտանիքին և հարազատներին:

Leave a comment