https://arm.sputniknews.ru/20260218/vovqer-en-peki-kalanavvorvats-pashtvonjanery-ev-inch-en-arel-nranq-manramasner-98929042.html
Ովքե՞ր են ՊԵԿ–ի կալանավորված պաշտոնյաները, և ի՞նչ են արել նրանք․ մանրամասներ
Ովքե՞ր են ՊԵԿ–ի կալանավորված պաշտոնյաները, և ի՞նչ են արել նրանք․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Պետությանը պատճառվել է ավելի քան 11 միլիոն դրամի վնաս, 3 անձ կալանավորված է, 1-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T11:24+0400
2026-02-18T11:24+0400
2026-02-18T11:24+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
պաշտոնյա
կալանք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98928740_0:0:1281:721_1920x0_80_0_0_12f98b73a477b9bdf65d8795a7e67b00.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում վերջերս հայտնի դարձած դեպքի վերաբերյալ։Հունվարի 16-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են:Ըստ նյութերի՝ նշված երեք պաշտոնյաները դեկտեմբերի 10-ին «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11 372 640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:Անհրաժեշտ ընթացակարգերը ոչ միայն չեն պահպանվել, այլև անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։ Հարկման ենթակա բեռը թաքցնելով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 372 640 դրամի վնաս։Բաժնի պետի, նրա տեղակալի ու նրանց օժանդակած` բեռի լիազոր ներկայացուցչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
2026
Լուրեր
am_HY
ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
Sputnik Արմենիա
ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
2026-02-18T11:24+0400
true
PT4M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98928740_1:0:989:741_1920x0_80_0_0_b6b4f2111d5a2ab2338ec06ce4a17c89.jpg.webp
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա, կալանք, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա, կալանք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պետությանը պատճառվել է ավելի քան 11 միլիոն դրամի վնաս, 3 անձ կալանավորված է, 1-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել։
Ըստ նյութերի՝ նշված երեք պաշտոնյաները դեկտեմբերի 10-ին «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11 372 640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
Անհրաժեշտ ընթացակարգերը ոչ միայն չեն պահպանվել, այլև անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։ Հարկման ենթակա բեռը թաքցնելով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 372 640 դրամի վնաս։
Բաժնի պետի, նրա տեղակալի ու նրանց օժանդակած` բեռի լիազոր ներկայացուցչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։