Ընդհանուր անցյալից՝ համատեղ ապագա. Հայաստանի նախագահը Աթենքում է

Ընդհանուր անցյալից՝ համատեղ ապագա. Հայաստանի նախագահը Աթենքում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստան հերթական դիվանագիտական արարողակարգային քայլ չէ։ Այն գալիս է ամրապնդելու մի հարաբերություն, որի հիմքերը ոչ միայն քաղաքական են, այլ՝ քաղաքակրթական։ Հայաստանի նախագահները վերջին անգամ պետական այց էին կատարել Հունաստան 15 տարի առաջ։ 

Հայ–հունական կապերը ձևավորվել են դարերի խորքում՝ մշակույթի, հավատքի, կրթության ու առևտրի միջոցով, և այսօր այդ կապերը վերածվում են ռազմավարական, քաղաքական գործակցության։

Հայ և հույն ժողովուրդները պատմականորեն գտնվել են նույն քաղաքակրթական տարածքում։ Երկու ժողովուրդներն էլ վաղ են ընդունել քրիստոնեությունը՝ ձևավորելով ինքնության ամուր առանցք։ Դարեր շարունակ հայերը բնակվել են Հունաստանի տարբեր քաղաքներում, իսկ հունական համայնքները՝ հայկական տարածքներում ինչի շնորհիվ ձևավորվել է փոխադարձ ըմբռնման և համերաշխության յուրահատուկ կապ։

Անկախությունից հետո Հայաստանը և Հունաստանը կառուցել են սերտ քաղաքական հարաբերություններ։ Հունաստանը մշտապես աջակցել է Հայաստանին եվրոպական կառույցների հետ գործակցության հարցերում՝ լինելով Եվրամիության անդամ երկիր և Հայաստանի կարևոր գործընկեր Եվրոպայում։

Պաշտպանական ոլորտում ևս կա ձևավորված գործակցություն։ Երկու երկրներն էլ կարևորում են տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային իրավունքի սկզբունքները։ 

Հարավային Կովկասում փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում այս գործընկերությունը ձեռք է բերում նոր նշանակություն։

Թեպետ տնտեսական հարաբերությունների ներուժը լիարժեք իրացված չէ, առկա են զարգացման լայն հնարավորություններ՝էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։ Հունաստանը կարող է դառնալ Հայաստանի համար կամուրջ դեպի եվրոպական շուկա, իսկ Հայաստանը՝ դեպի Եվրասիական տնտեսական տարածք։

Կրթության և մշակույթի ոլորտներում գործակցությունը շարունակվում է համալսարանների, գիտական ծրագրերի և համայնքային նախաձեռնությունների միջոցով։ 

Հունաստանում բնակվող հայկական համայնքը կարևոր կամուրջ է երկու պետությունների միջև։

Վահագն Խաչատուրյանի այցը հաւեցած է բավական հարուս օրակարգով և բազմաթիվ հանդիպումներով։ Նախագահի այցը կարող է դիտարկվել որպես սերտ հարաբերությունների վերահաստատման նոր փուլի մեկնարկ։ 

Երբ աշխարհը վերաձևավորվում է, փոքր և միջին պետությունների համար կարևոր է բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Այս համատեքստում հայ–հունական հարաբերությունները ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ նաև ապագայի ռազմավարական հնարավորություն։

Հայաստանն ու Հունաստանը ունեն ոչ միայն ընդհանուր անցյալ, այլև համատեղ կառուցվող ապագա։ Եվ այդ ապագան հիմնված է փոխադարձ հարգանքի, արժեքային ընդհանրությունների և գործընկերության վրա։

Leave a comment