Ուկրաինացի ժողովուրդը կմերժի խաղաղության համաձայնագիրը, որը ենթադրում է Ուկրաինայի միակողմանի դուրսբերում Դոնբասից և դրա փոխանցում Ռուսաստանին։
Այս մասին երեքշաբթի օրը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ, որ եթե մենք փաստաթղթում ներառենք կետ, որը նշում է, որ մենք կպահպանենք շփման գիծը, ժողովուրդը կաջակցի դրան հանրաքվեի ժամանակ։ Սա իմ կարծիքն է», – ասել է Զելենսկին։