Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիներին վերաբերող տեղեկություն է հրապարակել։
«Օրվա դրական լուրով կիսվեմ:
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվի գրիչ ներարկիչներ և թեստ- երիզներ:
Ձեր կյանքի որակի բարելավումը`մեր ուշադրության առանցքում»,- հրապարակած տեսանյութում ասել է նախարարը։