Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։

Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։

Նիստն ընթանում էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գևորգ Մանուկյանի նախագահությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment