https://arm.sputniknews.ru/20260217/hvormuzi-neghuci-mi-masy-zhamanakavvorapes-kpakvi-zvoravarzhutjunneri-pattsharvov-98906912.html
Հորմուզի նեղուցի մի մասը ժամանակավորապես կփակվի զորավարժությունների պատճառով
Հորմուզի նեղուցի մի մասը ժամանակավորապես կփակվի զորավարժությունների պատճառով
Sputnik Արմենիա
Զորավարժությունների ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ Հորմուզի նեղուցի գոտում… 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T16:49+0400
2026-02-17T16:49+0400
2026-02-17T16:49+0400
հորմուզի նեղուց
զորավարժություններ
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_0:77:1600:977_1920x0_80_0_0_a2c2ed1a5b9047d97e8d6a3213f5bf3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանում մի քանի ժամով կփակվեն Հորմուզի նեղուցի առանձին հատվածներ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունների անցկացման պատճառով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։Միջոցառումների նպատակն է վերահսկման և արձագանքման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև ծովային ուղիների անվտանգության պահպանումը։Նշենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16–ին սկսել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» կոչվող զորավարժությունները։ Դրանց ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված անվտանգության սպառնալիքներին Հորմուզի նեղուցի շրջանում, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ ԱՄԷ-ին և Օմանին։Իրանի ԻՀՊԿ–ն հաստատել է, որ Հորմուզի նեղուցում նավթային լցանավ է կալանելՀորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից։ Այս համեմատաբար նեղ ծովային ուղին միակ անցումն է դեպի Պարսից ծոց ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար։ Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումներից և անվտանգ նավագնացությունից կախված են առաջին հերթին այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները։Առաջին խմբին են դասվում Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԵՄ երկրները։ Այս երթուղով նավթ և գազ են մատակարարում Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը։ Տարածաշրջանի երկրների մեծ մասի համար Հորմուզի նեղուցը էներգակիրները Ասիա հասցնելու միակ ուղին է։ Նեղուցում նավագնացության անխափան և անվտանգ լինելուց են կախված համաշխարհային շուկայում նավթի և գազի առաջարկի ու պահանջարկի ծավալները՝ համապատասխան ազդեցություն ունենալով դրանց գների վրա։ Այս ուղուն այլընտրանք են խողովակաշարերը, որոնցով էներգակիրները կարելի է տեղափոխել՝ շրջանցելով նեղուցը։ Դրանց հասանելիություն ունեն միայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն և Իրանը։Ո՞ր դեպքում Իրանը կփակի Հորմուզի նեղուցը. փորձագետը՝ Հայաստանի համար ռիսկերի մասին
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_172:0:1595:1067_1920x0_80_0_0_e164fcd2f3b8fbf7517a15651767f9b1.jpg.webp
հորմուզի նեղուց, զորավարժություններ, իրանի իսլամական հանրապետություն, նավթ
հորմուզի նեղուց, զորավարժություններ, իրանի իսլամական հանրապետություն, նավթ
Զորավարժությունների ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ Հորմուզի նեղուցի գոտում անվտանգության սպառնալիքների դեմ:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանում մի քանի ժամով կփակվեն Հորմուզի նեղուցի առանձին հատվածներ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունների անցկացման պատճառով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Ժամանակավոր սահմանափակումները սահմանվում են անվտանգության միջոցառումների պահպանման և մանևրների գոտում անվտանգ նավագնացություն ապահովելու համար։ Զորավարժություններում ներգրավված են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի մարտական ստորաբաժանումները և ծովային արագ արձագանքման ուժերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միջոցառումների նպատակն է վերահսկման և արձագանքման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև ծովային ուղիների անվտանգության պահպանումը։
Նշենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16–ին սկսել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» կոչվող զորավարժությունները։ Դրանց ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված անվտանգության սպառնալիքներին Հորմուզի նեղուցի շրջանում, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ ԱՄԷ-ին և Օմանին։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից։ Այս համեմատաբար նեղ ծովային ուղին միակ անցումն է դեպի Պարսից ծոց ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար։ Հորմուզի նեղուցով էներգակիրների անխափան մատակարարումներից և անվտանգ նավագնացությունից կախված են առաջին հերթին այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները։
Առաջին խմբին են դասվում Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԵՄ երկրները։ Այս երթուղով նավթ և գազ են մատակարարում Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը։ Տարածաշրջանի երկրների մեծ մասի համար Հորմուզի նեղուցը էներգակիրները Ասիա հասցնելու միակ ուղին է։ Նեղուցում նավագնացության անխափան և անվտանգ լինելուց են կախված համաշխարհային շուկայում նավթի և գազի առաջարկի ու պահանջարկի ծավալները՝ համապատասխան ազդեցություն ունենալով դրանց գների վրա։ Այս ուղուն այլընտրանք են խողովակաշարերը, որոնցով էներգակիրները կարելի է տեղափոխել՝ շրջանցելով նեղուցը։ Դրանց հասանելիություն ունեն միայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն և Իրանը։