Կյանքի 84-րդ տարում մահացել է իրավապաշտպան, բողոքական հոգևորական և քաղաքական գործիչ Ջեսի Ջեքսոնը։
Նա մահացել է այսօր Միացյալ Նահանգներում։
Ջեքսոնն առաջին աֆրոամերիկացի գործիչն է եղել, որ 1984 և 1988 թվականներին լուրջ պայքար է ծավալել Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։
1989-ի փետրվարին՝ Սպիտակի երկրաշարժից երկու ամիս անց, Ջեսի Ջեքսոնը ժամանել էր Հայաստան։ Նա այցելել էր աղետի գոտի, հանդիպել Խորհրդային Հայաստանի ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ։