Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությամբ խախտվել է բժշկական գաղտնիքը․ փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260217/armen-charchjani-ashkhatasenjakum-khuzarkutjamb-khakhtvel-e-bzhshkakan-gaghtniqy-pastaban-98902260.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71931277_0:0:1600:1200_1920x0_80_0_0_28320041dbc80479bc566906c430af3a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան

արմեն չարչյան, խուզարկություն, էրիկ ալեքսանյան

Բաժանորդագրվել

Խուզարկության արդյունքում վերցվել են Չարչյանի և Նալբանդյանի աշխատանքային համակարգիչները, որոնցում նաև պացիենտների մասին տեղեկություններ են պարունակվում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։

Ալեքսանյանն ընդգծում է՝ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը։ Թեպետ Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ նշել է այն առարկաների ցանկը, որոնք կարող են խուզարկության արդյունքում հայտնաբերել և առգրավել, սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ խուզարկություններն արվել են բժիշկների աշխատասենյակներում, որտեղ բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։

«Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որն ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից»,- շեշտում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի եւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև նրանց աշխատանքային համակարգիչները, որոնց մեջ պահվում են բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաստաբանը նկատում է՝ թեպետ պարզ է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, բայց անհերքելի է, որ քննիչը պետք է դրանք բովանդակային ուսումնասիրի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը, ուստի դատարանը խուզարկության թույլտվություն տալով՝ փաստացի վտանգել է այդ սկզբունքը։

Leave a comment