ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ ոչ պակաս կարևոր հարց է կախված մնում օդում՝ եթե վարչապետի տիկնոջ գրառման համաձայն նոր է գրանցվում նրա ու վարչապետի ամուսնությունը, ապա մինչ օրս ինչո՞ւ է տիկնոջ կեցությունը կառավարական ամառանոցում, նրա՝ Հայաստանի տարածքում տեղափոխությունները, արտասահմանյան գործուղումները, և վստահ եմ այլ միլիոնավոր ծախսեր արվել ՀՀ պետական բյուջեից՝ քաղաքացիների գրպանի հաշվին»: