ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները

Հասարակություն

17.02.2026 | 14:10

2025 թվականին Հայաստանի բանկերի միջոցով քաղաքացիներին փոխանցվել է 711 մլն դոլար։ Սա տրանսֆերտների զուտ ներհոսքն է։ Ընդհանուր առմամբ, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, անցած տարի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը եղել է 846․5 մլն դոլար, սակայն միաժամանակ 134․6 մլն դոլար արտահոսք է եղել։

Ուշագրավ է, որ ավանդաբար տրանսֆերտների ամենամեծ զուտ հոսքը Հայաստան եղել է Ռուսաստանից, սակայն վերջին տարիներին այն զգալի նվազել է, իսկ ԱՄՆ-ից՝ ավելացել։ Արդյունքում՝  2025-ին այս 2 երկրներից գրեթե նույն քանակի փող է փոխանցվել Հայաստան։ 

2022-ին Ռուսաստանից տրանսֆերտների պիկը, հիշեցնենք, գրանցվել է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ 

Գայանե Խաչատրյան

Leave a comment