14.01.26 | 13:24
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է այսօր պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվել։ «Երբ արձանագրվեց, որ Ադրբեջանի հետ փոխադարձ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պաշտպանական սպառազինության շուկան մեր առաջ բացվեց, որովհետև ասացինք, որ իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու»,- ասաց նա։
Փաշինյանը նաև այլ պատճառ նշեց․ «Չեմ էլ ուզում թաքցնել, որ այնտեղ կան երկրորդական նյուանսներ ևս, որոնք կապված են ՀԱՊԿ-ի հետ, որովհետև ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»։ Վարչապետը նշեց, որ 2022 թ.-ին նույնիսկ այլ իրադրություն կար։ «Նույնիսկ 100 մլն դոլարով ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք սպառազինություն և տեխնիկա, և երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ քաղաքավարի մեզ այդ մատակարարումները չէին իրականացնում»,- ասաց նա և նշեց, որ իրենք առաջնորդվեցին միջազգային ընդունված բանաձևերով։ «Մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց նա։