Թալանել և, միաժամանակ, հանձնելը, ոչ այլ ինչ է, քան դավաճանություն․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Բոլոր ժամանակներում եղել, կան և լինելու են իշխանավորներ, որոնք հարստացել, հարստանում և հարստանալու են շնորհիվ իրենց գրաված դիրքի… Այդպես եղել է նախկինում, այդպես շարունակվում է հիմա, այդպես է լինելու նաև վաղը…

Խնդիրը կայանում է նրանում, թե այդ իշխանավորը, վերցնելուց զատ, երկրին ու ժողովրդին ի՞նչ է տվել կամ ի՞նչ է տալիս…

Ոմանք ինչ-որ բան ստեղծում, նոր միայն եղածից թալանում են, իսկ ոմանք առանց ստեղծելու և՜ թալանում են, և՜ եղածը մաս-մաս հանձնում…

Ամեն դեպքում երկիր թալանելը ծանր հանցագործություն է, իսկ թալանել և, միաժամանակ, հանձնելը, ոչ այլ ինչ, քան դ ա վ ա ճ ա ն ու թ յ ու ն…

Երանի այն ժողովրդին, որին կառաջնորդեին ստեղծողները, և ոչ երբեք թալանողներն ու դավաճանները…»։

Leave a comment