Հայաստանը սովորում է թվային վերափոխումներից եւ պատրաստվում է համաշխարհային մրցակցությանը

Թվային վերափոխումը օր օրի ավելի շատ ձեւավորում է այն, թե ինչպես են փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) աճում, ընդլայնվում եւ պահպանում մրցունակությունը Հայաստանում: Շատ գործարարներ նկատում են, որ ավանդական գործառնական մեթոդները՝ ձեռքով հաշվետվություններ, կառուցվածք չունեցող գործընթացներ եւ անծանոթ հաղորդակցության վրա հենվելը, այլեւս բավարար չեն, երբ թիմերը մեծանում են եւ նախագծերը բազմապատկվում:

Այս մարտահրավերների կառավարմանն աջակցելու համար EU4Digital ակադեմիան, որը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, առաջարկում է անվճար գործնական օնլայն դասընթացներ՝ ուղղված Արեւելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին։ 

Ակադեմիայի բոլոր դասընթացներն առաջարկվում են անվճար։ 

«Business Digitalisation» դասընթացը տրամադրում է քայլ առ քայլ ուղեցույցներ աշխատանքային հոսքերի կազմակերպման, թվային հաղորդակցության գործիքների օգտագործման, արտադրողականության բարձրացման, գործընթացների ավտոմատացման եւ կիբերանվտանգության ուժեղացման վերաբերյալ։ Դասընթացը հիմնված է տարածաշրջանային իրական գործարար օրինակների վրա, ինչը այն հատկապես օգտակար է դարձնում հայ ձեռնարկատերերի համար, ներառյալ այն ընկերությունների համար, որոնք գտնվում են մարզերում, որտեղ սահմանափակ է ուսուցման կամ փորձագիտական աջակցության հասանելիությունը։

Հայաստանյան տեղական թվային փորձագետ Արմինե Արաքյանի խոսքով, փոքր բիզնեսի սեփականատերերի թվային հմտությունների մակարդակը դեռ անհամաչափ է: Շատ ձեռնարկատերեր ծանոթ են հիմնական թվային գործիքներին, բայց դրանք հազվադեպ են համակարգված ներդրվում առօրյա գործողությունների մեջ: 

«Թվայնացումը դեռեւս առաջնահերթություն չէ շատ փոքր ձեռնարկությունների համար»,- նշում է նա: «Բիզնեսի սեփականատերերը հաճախ կենտրոնանում են անմիջական մարտահրավերների վրա՝ աշխատուժ, ֆինանսներ եւ օրական գործառույթներ, իսկ թվային զարգացումը հետաձգվում է»:

Միջին չափի ձեռնարկությունները՝ սովորաբար 20–50 աշխատակից ունեցողները, ավելի հաճախ ճանաչում են թվայնացումը որպես ռազմավարական բաղադրիչ եւ ակտիվորեն կիրառում ժամանակակից գործիքներ, ներառյալ AI-հիմնավորված ավտոմատացում, լավ մշակված կայքեր, սոցիալական մեդիայի ռազմավարություններ եւ առցանց մարքեթինգ: Միեւնույն ժամանակ, փոքր ու միկրո ընկերությունները շարունակում են սահմանափակումներ ունենալ: Սոցիալական մեդիայի պլատֆորմները, ինչպիսիք են Instagram-ը, TikTok-ը եւ WhatsApp Business-ը, հաճախ օգտագործվում են որպես հիմնական թվային հարթակներ հաճախորդների հետ հաղորդակցության համար, բայց սովորաբար՝ առանձին եւ ոչ որպես համակարգված աշխատանքային հոսքերի մաս: «Բոլոր թվային գործընթացները դեռ կախված են ձեռքի պատասխաններից»,- բացատրում է Արմինե Արաքյանը: «Սա արտացոլում է մարդկային փոխազդեցության նախընտրությունը, բայց միաժամանակ սահմանափակում է մասշտաբայնությունը եւ արդյունավետությունը»:

Լեզվային խոչընդոտները եւ բարձրորակ հայերեն ուսուցողական նյութերի սահմանափակ հասանելիությունն աչի եւս մեկ խոչընդոտ են: Շատ փոքր ձեռնարկատերեր չունեն հիմնական թվային հմտություններ, օրինակ՝ աղյուսակների օգտագործում, առցանց փաստաթղթերի համատեղ աշխատանք կամ մարքեթինգային պարզ դիզայնի գործիքներ: «Առանց հայերեն մատչելի ռեսուրսների, ՓՄՁ-ները հաճախ կարծում են, որ թվային գործիքներն ու ուսուցումն «նրանց համար չեն»,- ավելացնում է Արաքյանը:

Lexcell Capital ընկերության գործադիր տնօրեն ու Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի եւ կառավարման պրոֆեսոր Մայքլ Կուչաքջյանն ընդգծում է տարբերությունները ստարտափների եւ արդեն հաստատված ՓՄՁ- ների միջեւ: 

«Հայաստանի ստարտափների հիմնադիրները, որոնք սովորաբար երիտասարդ եւ թվայնացված են, հաճախ հասնում են գլոբալ զարգացած շուկաների մակարդակին: Փոքր բիզնեսի սեփականատերերը, հատկապես ավելի տարիքովները, զարգանալու տեղ ունեն: Բայց իրավիճակը փոխվում է՝ ուսուցողական ծրագրերը, օնլայն դասընթացները եւ երիտասարդ աշխատակիցների աջակցությունը օգնում են նրանց»: Կուչաքջյանն ընդգծում է նաեւ նոր ձեռնարկատերերի համար մտածելակերպի եւ ձեռներեցության կարեւորությունը. «Ուսուցումը միայն թվային գործիքների մասին չէ, այլեւ սովորեցնում է ձեռնարկատերերին ռազմավարական մոտեցում կիրառել, տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել եւ նորարարություն ընդունել»,- ասում է նա:

Հարեւան երկրներից օգտակար օրինակները նույնպես մատչելի են: Ուկրաինայի MAXSport ընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես թվայնացումը կարող է փոխակերպել փոքր արտադրական բիզնեսը: 2017-ին հիմնադրված MAXSport-ը սկզբում հիմնվել է ձեռքով գործընթացների վրա, բայց արագ հասկացել է, որ աճի կառավարման համար անհրաժեշտ են կառուցվածքային թվային համակարգեր: Ընկերությունը ներդրել է ERP եւ CRM համակարգեր, ամրապնդել իր կայքը եւ սոցիալական մեդիան, օգտագործել 3D դիզայնի գործիքներ եւ մշակել AI-հիմնված լուծումներ գործողությունները բարելավելու համար: Այս փորձը ցույց է տալիս, որ թվայնացումը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն՝ մրցունակությունը պահպանելու համար, ինչը ուղղակիորեն կիրառելի է հայ ձեռնարկատերերի համար:

EU4Digital ակադեմիայի Business Digitalisation course-ը հայաստանյան ՓՄՁ-ներին տալիս է գործիքներ՝ թվային աշխատանքային հոսքերը կազմակերպելու, նախագծերը կառավարելու, առցանց հաղորդակցվելու եւ տվյալները պաշտպանելու համար: Այս հմտությունները թույլ են տալիս ընկերություններին ժամանակ խնայել, բարելավել հաճախորդների հարաբերությունները, նվազեցնել գործառնական ռիսկերն ու տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել: Հատուկ մոդուլները կիբերանվտանգության եւ երկարաժամկետ տվյալների պահպանման վերաբերյալ ընդգծում են ոլորտներ, ինչպիսիք են արտադրությունը, ծառայությունները եւ ընտանեկան ձեռնարկությունները: Հայաստանը ունի զգալի չկիրառված ձեռնարկատիրական ներուժ, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս: Չնայած երկրի բիզնես գործունեության գրեթե կեսը կենտրոնացված է Երեւանում, մարզային ՓՄՁ-ները կարող են մեծ օգուտ ստանալ մատչելի, հայերեն ուսուցումից: 

Ուկրաինայի գործնական թվային փորձը եւ Հայաստանի տեղական կոնտեքստը համակցելով, ընկերությունները կարող են ընդունել կառուցվածքային թվային պրակտիկաներ եւ արդյունավետ մրցակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:

Հայաստանի ՓՄՁ-ների փորձը ցույց է տալիս, որ թվային վերափոխումը հնարավոր է իրականացնել նույնիսկ սահմանափակ սկզբնական ռեսուրսներով: Հաջողությունը կախված է գործնական, ճկուն լուծումներից, որոնք համապատասխանում են իրական աշխատանքային պայմաններին եւ աջակցվում են ուսուցմամբ ու մենթորությամբ: 

Թվային գործիքների ընդունմամբ, տարածաշրջանային փորձից սովորելով եւ օգտվելով EU4Digital ակադեմիայի Business Digitalisation course-ից, հայաստանյան բիզնեսները կարող են կառուցել կայուն, մասշտաբային աշխատանքային համակարգեր՝ պատրաստ աճելու գլոբալ թվային վերափոխման առաջնորդների հետ միասին:

Leave a comment