https://arm.sputniknews.ru/20260216/orenburgci-dastiarakchuhin-shnvorhakalutjun-e-hajtnel-margarita-simvonjanin-98880996.html
Օրենբուրգցի դաստիարակչուհին շնորհակալություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին
Օրենբուրգցի դաստիարակչուհին շնորհակալություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Դրա հասցեատերերին ընտրում է անձամբ Մարգարիտա Սիմոնյանը։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T20:35+0400
2026-02-16T20:35+0400
2026-02-16T20:36+0400
մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան
դաստիարակ
մանկապարտեզ
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633450_0:0:1200:675_1920x0_80_0_0_d5d0ed0da338eebd4f39eb3ee1e0523b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Օրենբուրգցի դաստիարակչուհի Լյուդմիլա Պլատոնովան, որը երեխաներին պաշտպանել էրդանակով զինված տղամարդու հարձակումից, շնորհակալություն է հայտնել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի համար:«Մարգարիտա, շատ շնորհակալ եմ մեզ գնահատելու համար, որքան հաճելի է դա»,-ասել է ուսուցչուհին, որի գրառումը Սիմոնյանը հրապարակել էիր տելեգրամյան ալիքում:Պլատոնովան հավելել է, որ բացասական վերաբերմունք է ստանում որոշ մարդկանցից և առողջություն է մաղթել Սիմոնյանին:«Լյուդմիլա, դուք հիանալի մարդ եք։ Ուշադրություն մի՛ դարձրեք բացասական վերաբերմունքին. եթե ես դրան ուշադրություն դարձնեի,կխելագարվեի», – պատասխանել է Սիմոնյանը դաստիարակչուհուն։Սիմոնյանն ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը սահմանել է այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակ ստացողներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։Դանակով զինված մի տղամարդ փետրվարի 5-ին մտել էր Բուգուրուսլանի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածք, այնուհետև մանկապարտեզի շենք, որտեղ վիրավորել էր դաստիարակչուհիներից մեկին, երեխաները չէին տուժել: Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» և «անփութություն» հոդվածներով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/08/95633450_1:0:901:675_1920x0_80_0_0_d820e749058bb2b2f36a0b594685f1c1.jpg.webp
մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, դաստիարակ, մանկապարտեզ, մրցանակ
մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, դաստիարակ, մանկապարտեզ, մրցանակ
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Դրա հասցեատերերին ընտրում է անձամբ Մարգարիտա Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Օրենբուրգցի դաստիարակչուհի Լյուդմիլա Պլատոնովան, որը երեխաներին պաշտպանել էրդանակով զինված տղամարդու հարձակումից, շնորհակալություն է հայտնել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի համար:
«Մարգարիտա, շատ շնորհակալ եմ մեզ գնահատելու համար, որքան հաճելի է դա»,-ասել է ուսուցչուհին, որի գրառումը Սիմոնյանը հրապարակել էիր տելեգրամյան ալիքում:
Պլատոնովան հավելել է, որ բացասական վերաբերմունք է ստանում որոշ մարդկանցից և առողջություն է մաղթել Սիմոնյանին:
«Լյուդմիլա, դուք հիանալի մարդ եք։ Ուշադրություն մի՛ դարձրեք բացասական վերաբերմունքին. եթե ես դրան ուշադրություն դարձնեի,կխելագարվեի», – պատասխանել է Սիմոնյանը դաստիարակչուհուն։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակ ստացողներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
Դանակով զինված մի տղամարդ փետրվարի 5-ին մտել էր Բուգուրուսլանի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածք, այնուհետև մանկապարտեզի շենք, որտեղ վիրավորել էր դաստիարակչուհիներից մեկին, երեխաները չէին տուժել: Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» և «անփութություն» հոդվածներով։