Բելգորոդ գյուղում ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում և գնդակոծում են ՌԴ տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Նահանգապետն այս գիշեր հայտարարել էր, որ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել:

«Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում դրոնի երեկվա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է երկուսի: Տուժածի կնոջ վիճակը վատթարացել է և այսօր շտապօգնություն է կանչել»,-գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում:

Նա հավելել է, որ բժիշկներն ականապայթյունային վնասվածքով կնոջը տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց:

Leave a comment