ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում

Քաղաքականություն

16.02.2026 | 18:10

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը մեկնարկել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունները՝ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Պակպուրի ղեկավարությամբ, գրում է Mehr-ը։

Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ Հորմուզում անցկացվող զորավարժությունները ներառում են սպառնալիքներին ի պատասխան փոխադարձ ռազմական գործողությունների սցենարներ։ Նշվում է նաև, որ Հորմուզում  զորավարժությունների նպատակն է՝ գնահատել ռազմածովային ուժերի օպերատիվ ստորաբաժանումների պատրաստվածությունը։

Վաղը Օմանի միջնորդությամբ տեղի կունենան Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment