Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հորմուզի նեղուցում | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Որպես զորավարժությունների նպատակ` հայտարարվել է ԻՀՊԿ ռազմածովային ստորաբաժանումների մարտունակության գնահատումը, ինչպես նաև տարածաշրջանում սպառնալիքներին պատասխան գործողությունների օպերատիվ պլանների վերանայումը:

Leave a comment