Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցն ինքը չի բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում։

Փաշինյանը նշեց, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարց ոչ թե ինքն է բարձրացրել, այլ ռուսական կողմը։

«Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահն (Վլադիմիր Պուտինը–խմբ.) ասաց` եթե հայկական կողմը ուզի, որ մենք դուրս բերենք, մենք դուրս կբերենք։ Դրանից հետո լրագրողները ինձ հարցրին, ես ասեցի՝ մենք չենք տեսնում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պահել,դա քննարկման հարց է, և հետևաբար Ռուսաստանում մենք պետք է այդ հարցը քննարկենք»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերին 3 անգամ կմեկնի Մոսկվա` ամսի 3–ին, 11–ին և 22–ին։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Leave a comment