Փաշինյանը բացատրեց, թե ինչու դատավորների հետ չեն քննարկել նոր Սահմանադրության տեքստը

Բաժանորդագրվել

Ըստ նրա` այս ոլորտում քաղաքականություն մշակողը արդարադատության նախարարությունն է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու դատական համակարգի ներկայացուցիրչների հետ իշխանությունը չի քննարկել ՀՀ նոր Սահմանադրության տեքստում դատական համակարգին վերաբերող հատվածը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասաց, որ դատավորները չեն արդարադատության ոլորտի քաղաքականություն մշակողները։ Այդ լիազորությունները, ըստ նրա, պատկանում են արդարադատության նախարարությանը։

Նոյեմբերի 24-ին Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։

«Երկրում քաղաքականություն մշակող մարմինը արդարադատության ոլորտումարդարադատության նախարարությունն է, դատավորն ու դատական մարմինը քաղաքականություն մշակելու ոչ մի լիազորություն չունեն։ Նրանց բոլոր խնդիրները գալիս, կենտրոնանում են նախարարությունում։ Միակ ինստիտուտը, որ գիտի բոլոր դատարանների խնդիրները` արդարադատության նախարարությունն է, որովհետեւ ինքն է ոլորտում քաղաքականություն մշակողը»,– ասաց Փաշինյանը։

Սակայն նա չբացառեց, որ հետագայում քննարկումներ կլինեն։

Leave a comment