Փաշինյանը պատրաստ է նոր Սահմանադրության տեքստը քննարկել ընդդիմության հետ, բայց պայմանով

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախագիծն ունի «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ լսել ընդդիմության առաջարկներն ու քննարկել։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում` հավելելով, սակայն, որ կա մի նրբություն։

«Մենք չենք կարող նույն գայթակղության մեջ ընկնենք, որ փաստաթուղթն արժանանա նույն ճակատագրին, ինչ–որ արժանեցել է 1990 թ–ի անկախության հռչակագիրը, որ ով ինչ առաջարկի` էտեղ տեղ գտնի, ու արդյունքում ինքը ներքին հակասություններ ու բարդություններ առաջացնի»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, որ նախագիծը հնարավոր է լրամշակել, բայց հավելեց, որ այն ունի «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի։ Որպես կարմիր գծի օրինակ էլ բերեց «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Ցանկացած առաջարկ, եթե հակասի այս գաղափարախոսությանը, էս գլխից ասում եմ` չի ընդունվելու»,– հավելեց նա։

Leave a comment