Քաղաքականություն
29.11.2026 | 21:57
Շիրակի մարզի Աշոցք համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 100%-ը։
Առաջին արդյունքները հրապարակել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Աշոցք համայնքի ինը բնակավայրերի նախնական արդյունքները հետևյալն են․
-
Լեռնագյուղ – կողմ՝ 7 (100%), դեմ՝ 0։
-
Բաշգյուղ – կողմ՝ 14 (93,33%), դեմ՝ 1։
-
Վարդաղբյուր – կողմ՝ 47 (100%), դեմ՝ 0։
-
Սալուտ – կողմ՝ 44 (100%), դեմ՝ 0։
-
Հարթաշեն – կողմ՝ 65 (97,01%), դեմ՝ 2։
-
Բավրա – կողմ՝ 154 (91,12%), դեմ՝ 13, անվավեր՝ 2։
-
Մեծ Սեպասար – կողմ՝ 276 (95,50%), դեմ՝ 7, անվավեր՝ 5։
-
Կարմրավան – կողմ՝ 96 (92,31%), դեմ՝ 8։
-
Աշոցք – կողմ՝ 312 (89,40%), դեմ՝ 36, անվավեր՝ 1։
Նշենք, որ Աշոցք համայնքում ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը։ Համայնքն ունի 8900 ընտրող։
Մանուկյանն Աշոցքը ղեկավարում է 2018 թվականից։ Այդ տարվա նոյեմբերին, երբ Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել, Մանուկյանը նշանակվել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում ՔՊ-ի համակարգողն էր։
Մամուլում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։
Հրապարակված տվյալները նախնական են և դեռևս ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները չեն։
Եվգենյա Համբարձումյան