Քաղաքականություն
29.11.2026 | 21:18
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ստացվել է 27 հաղորդում։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 8 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ ներկայացվել է 284 դիմում։ Դրանցից 164-ի դեպքում ընտրողներն ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում, իսկ 81 դիմում մերժվել է։
Ընտրություններին մասնակցելու համար անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) է ստացել 39 անձ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել, իսկ շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է ավելի քան 10 խորհրդատվություն։
Հիշեցնենք, որ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել էր ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդման մասին, որոնցից 3-ի դեպքում փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին։