Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևանը սպասում է ամանորի հրաշքին։
Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։
Դեկտեմբերի 12-ին` ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։
Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին։
Մասնակցիր հեքիաթին, Լուսավորիր հրաշքը։