Քաղաքականություն
29.11.2026 | 19:16
Իջևան համայնքի նորընտիր ավագանին անցկացրել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել են ավագանու հետագա գործունեության կազմակերպմանն ու աշխատանքների կանոնակարգմանը վերաբերող երեք որոշումներ։
Նիստը վարել է ավագանու տարիքով ամենաավագ անդամը՝ Վարդիթեր Իսկանդարյանը։
Ավագանին հաստատել է Իջևան համայնքի ավագանու կանոնակարգը, որով սահմանվում է ավագանու գործունեության, նիստերի կազմակերպման և աշխատանքների իրականացման կարգը։
Հաստատվել է նաև Իջևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման կարգը։
Ավագանին սահմանել է նաև առաջին նստաշրջանի առաջին հերթական նիստի գումարման օրը։ Ըստ ընդունված որոշման՝ նիստը կգումարվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին։