https://arm.sputniknews.ru/20261129/tbilisin-mtahvogvats-e-erkrpaguneri-sadranqnervov-turqiaji-despany-kanchvel-e-vrastani-agn-109897069.html
Թբիլիսին մտահոգված է երկրպագուների սադրանքներով. Թուրքիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Թբիլիսին մտահոգված է երկրպագուների սադրանքներով. Թուրքիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա իր երկրպագուների գործողություններին և կօգնի ապագայում կանխել… 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T18:42+0400
2026-11-29T18:42+0400
2026-11-29T18:42+0400
թբիլիսի
թուրքիա
վրաստանի հանրապետություն
սկանդալ
ֆուտբոլ
երկրպագու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1d/109895750_0:0:800:451_1920x0_80_0_0_1ded17d3b5c4cb36b46db1f184c602f3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաթումում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով կանչել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան մտահոգություն է հայտնել «Բեշիքթաշ»-«Հապոել Բեեր Շևա» հանդիպման ժամանակ թուրք երկրպագուների սադրիչ գործողությունների կապակցությամբ։ Միջադեպերի հետևանքով վնասվել են մարզադաշտի ենթակառուցվածքները, ինչպես նաև վիրավորվել են Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցներ։Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա սադրիչ գործողություններին և կօգնի ապագայում կանխել նման դեպքերը, որպեսզի «առանձին խմբերի անպատասխանատու գործողությունները ստվեր չգցեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության վրա»։Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Բաթումում՝ Եվրոպայի լիգայի շրջանակում, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի հետ հանդիպումից առաջ թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների երթի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և երկրպագուների միջև։ Լրատվամիջոցների տվյալներով՝ վերջիններս չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ բախումների պատճառ է դարձել։Ավելի ուշ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները Բաթումում կայացած հանդիպումից առաջ և դրա ընթացքում իր երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։ Ակումբը հայտնել էր, որ դիմել է ՈւԵՖԱ և Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային։
թբիլիսի
թուրքիա
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1d/109895750_82:0:745:497_1920x0_80_0_0_802ae046f9c3f5d18a7ee1a5f2193dfe.jpg.webp
թբիլիսի, թուրքիա, վրաստանի հանրապետություն, սկանդալ, ֆուտբոլ, երկրպագու
թբիլիսի, թուրքիա, վրաստանի հանրապետություն, սկանդալ, ֆուտբոլ, երկրպագու
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա իր երկրպագուների գործողություններին և կօգնի ապագայում կանխել նման միջադեպերը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաթումում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով կանչել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։
Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան մտահոգություն է հայտնել «Բեշիքթաշ»-«Հապոել Բեեր Շևա» հանդիպման ժամանակ թուրք երկրպագուների սադրիչ գործողությունների կապակցությամբ։ Միջադեպերի հետևանքով վնասվել են մարզադաշտի ենթակառուցվածքները, ինչպես նաև վիրավորվել են Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցներ։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ թուրքական կողմը գնահատական կտա սադրիչ գործողություններին և կօգնի ապագայում կանխել նման դեպքերը, որպեսզի «առանձին խմբերի անպատասխանատու գործողությունները ստվեր չգցեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության վրա»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Բաթումում՝ Եվրոպայի լիգայի շրջանակում, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի հետ հանդիպումից առաջ թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների երթի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և երկրպագուների միջև։ Լրատվամիջոցների տվյալներով՝ վերջիններս չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ բախումների պատճառ է դարձել։
Ավելի ուշ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները Բաթումում կայացած հանդիպումից առաջ և դրա ընթացքում իր երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։ Ակումբը հայտնել էր, որ դիմել է ՈւԵՖԱ և Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։
Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային։