Իրանը նշել է՝ որ դեպքում ԱԷՄԳ-ն իրավունք կունենա պահանջել մուտք գործել իր միջուկային օբյեկտներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) իրավունք չունի պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ, քանի դեռ չի դատապարտել դրանց դեմ ուղղված ռազմական հարվածները։

Ինչպես փոխանցում է Իրանի պետական ​​հեռարձակողը, այս մասին այօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Մեր բոլոր օբյեկտները, որտեղ էլ որ լինեն, գտնվել են Գործակալության վերահսկողության տակ։ Քանի դեռ Գործակալությունը պատրաստ չէ դատապարտել ռազմական հարվածները, այն չի կարող պահանջել տեսչական այցելություններ դեպի սպառնալիքի տակ գտնվող և հարձակման ենթարկված օբյեկտներ», – նշել է նա՝ ընդգծելով, որ Իրանը իր միջուկային օբյեկտները ստորգետնյա է կառուցել է ոչ թե գաղտնիության համար, այլ դրանց խոցելիության և այն ագրեսիայի պատճառով, որին երկիրը տարբեր ձևերով ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերջին 30 տարիների ընթացքում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատանվում են։

Leave a comment