Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին և պաշտպանել չեմպիոնի տիտղոսը

Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին և պաշտպանել չեմպիոնի տիտղոսը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 28-ին Չիկագոյում (NOW Arena) կայացած RAF 15 (Real American Freestyle) մրցաշարում Արման Ծառուկյանը տուշեով հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին և պաշտպանել իր միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Ծառուկյանին ընդամենը 42–45 վայրկյան է պահանջվել հաղթանակի հասնելու համար։

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում կայացած մրցաշարում հայ մարտիկը մրցել է UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ ու առաջին մրցափուլում հաղթել տուշեով` 4 միավորանոց հնարք կատարելուց հետո։

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում մասնակցել է 11 մենամարտի, տարել 10 հաղթանակ ու կրել 1 պարտություն:

Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել էր բրազիլացի Նեյման Գրեյսիին:

 

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարն է: Նա UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

 

Leave a comment