Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։ Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն:
Երևանում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին, ինչպես նաև դեկտեմբերի 3-ի երեկոյան և դեկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում։
Հանրապետության տարածքում տեղումներ կանխատեսվում են նաև դեկտեմբերի 1-2-ին, 3-ի ուշ երեկոյան և 4-ին։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Վարորդներին կոչ է արվում ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն։