Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռումինիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆարուլը» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Կորվինուլին»:

«Ֆարուլի» կազմում հանդիպման հաշիվը բացել է Նարեկ Գրիգորյանը` գոլի հեղինակ դառնալով 54-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման ու առաջին գոլը խփել ընթացիկ մրցաշրջանում։

«Ֆարուլը» 24 միավորով 8-րդ տեղում է։


Դավիթ Եղիազարյան

Leave a comment