Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում ու առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 82-րդ րոպեին:

«Ալ Ահլին» 27 միավորով չորրորդ տեղում է: Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 12 խաղի, դարձել է 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment